Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 22:12 07-07-2021

Գիտնականները կորոնավիրուսով հիվանդ տղամարդկանց մոտ մահացության վրա ազդող գործոն են հայտնաբերել

Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, ավելի ծանր են տանում կորոնավիրուսը և ավելի հաճախ են մահանում: Այս մասին վկայում են MedicalXpress պորտալում հրապարակված իտալացի գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքները:

«Որքան ցածր է տեստոստերոնի մակարդակը, այնքան մեծ է հավանականությունը, որ արական սեռի հիվանդները ինտենսիվ բուժման կարիք կունենան, կմիացվեն թոքերի արհեստական շնչառության սարքին և ավելի երկար կմնան հիվանդանոցում», - ասված է հետազոտության մեջ:

Բացի այդ, հիվանդների այս խմբի շրջանում մահացությունը վեց անգամ ավելի բարձր է: Պրոֆեսոր Անդրեա Սալոնիան և Միլանի Սան Ռաֆաելեի համալսարանական հիվանդանոցի նրա գործընկերները արական սեռի COVID-19-ով հիվանդ 286 պացիենտների են համեմատել 305 առողջ կամավորների հետ՝ 2020 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում:

«Նույնիսկ տարիքը, նախկինում գոյություն ունեցող հիվանդությունները և մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հաշվի առնելուց հետո, հորմոնալ պրոֆիլների և կլինիկական ելքերի տարբերությունները մնում էին ցնցող», - ցույց է տվել հետազոտությունը: