Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:18 07-07-2021

Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես կարող է շոգն ազդել շաքարախտով հիվանդների վրա

Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր արտահաստիքային էնդոկրինոլոգ Միխայիլ Անիցեֆերովը հայտարարել է, որ անոմալ շոգ եղանակը կարող է ազդել շաքարախտով հիվանդների առողջական վիճակի վրա։

«Բարձր ջերմաստիճանի դեպքում մաշկի անոթները լայնանում են՝ քրտինքի միջոցով ավելորդ ջերմությունն ավելի լավ դուրս հանելու համար: Քրտինքի հետ միասին մարմինը կորցնում է աղերն ու միկրոտարրերը: Դրանց պակասությունն ազդում է սրտանոթային համակարգի վրա», - բացատրել է նա:

Ինչպես նշել է բժիշկը, շոգ օրերին շաքարախտով հիվանդները պետք է օրական առնվազն 2-3 լիտր հեղուկ խմեն, հատկապես նրանք, ովքեր օգտագործում են NGLT-2 ինհիբիտորներ և միզամուղներ: Անհրաժեշտ է նաև չափել արյան ճնշումը և արյան շաքարը, զերծ մնալ ֆիզիկական ակտիվությունից, գլխարկ կրել դրսում և ինսուլինը չթողնել տաք սենյակում կամ արևի տակ: