Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 08:43 07-07-2021

Զասի հայտարարություններն Ադրբեջանին սահմանային պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Առաջին ալիքի եթերում ման հայտարարությամբ է հանդես եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս: Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը բացառելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– ասել է նա։

ԱԽ քարտուղարի խոսքով, սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի արած հայտարարությունների մի մասն իրականությանը չի համապատասխանում և հավելեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցին՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի առաջարկած ձևաչափով համագործակցության առաջարկին` Արմեն Գրիգորյանը նշել է․

«Ամբողջությամբ հստակեցված չէ, թե «3+3»-ը ինչ ֆորմատ է իրենից ներկայացնում։ Բացի դրանից` մենք ունենք եռակողմ ֆորմատ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, որը, սահմանային իրավիճակով պայմանավորված, սառեցված է, բայց մոտակա շրջանում սահմանային վիճակի լուծման դեպքում գնալու ենք այդ ֆորմատի առաջխաղացմանը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ