Ներքին 5 տարի առաջ - 23:31 06-07-2021

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Փորձագիտական վերլուծությունների համաձայն, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ, խիստ անկանխատեսելի: Ըստ տարածաշրջանային տերությունների ու խաղացողների, վիճակն այստեղ այսպիսին է`

Վրաստան: Վրաստանն արևմտամետ, ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտող երկիր է. ընտրողների 77 տոկոսը 2008-ին արտահայտվել է հօգուտ այդ անդամակցության: Երկրի տնտեսությունն էապես կախված է թուրքական ու ադրբեջանական կապիտալից:

Թուրքիա, Ադրբեջան: Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու երկիր են: Թուրքիայի անմիջական ազդեցության շնորհիվ միայն Ադրբեջանը վերջին պատերազմում կարողացավ հաղթել Հայաստանին: Շուշիում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմաքաղաքական պայմանագիրը նոր մակարդակի են հասցրել այս երկու երկրների փոխհամագործակցությունը:

Իրան: Վերջերս կայացած նախագահական ընտրություններում, որին մասնակցել է ընտրելու իրավունքն ունեցող բնակչության կեսից պակաս հատվածը, հաղթել է ուլտրակոնսերվատիվ քաղաքական գործիչ Ռեիսին, որն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սանկցիոն ցուցակներում է: Ընտրությունների արդյունքում Իրանի քաղաքականությունը փաստացի մնում է նախկինը, իշխանության ջանքերը ուղղորդվելու են երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը, սահմանների անձեռնմխելիությանը:

Ռուսաստան: Ռուսաստանը գերտերություն է, մեր ռազմաքաղաքական դաշնակիցը: Տարածաշրջանում այն զսպիչ գործոն է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների համար:

Ի՞նչ կարել է սպասել Ռուսաստանից՝

-մոտ ժամանակներում զգալի թվով ռազմագերիների վերադարձ,

-5 տարով պաշտպանված կլինի Արցախի մնացած հատվածը,

-կորոշակիացվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանը, կապահովվի անվտանգությունը,

-կօգնի վերազինել հայկական բանակը:

Սակայն այս ամենը կրելու է ժամանակավոր բնույթ, խորապես կախված է լինելու աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնցում ակնհայտորեն նկատվում է Ռուսաստանի հետքայլ, նահանջ: Ռուսաստանի վարած նման անհեռանկար քաղաքականության արդյունքում, գումարած Իրանի պասիվ պահվածքը, որ այս երկրների իրական շահերի, ինքնապաշտպանության բնազդի կորստի արտահայտություն է, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում ակնհայտորեն հանգեցնելու են ՆԱՏՕ-ական Թուրքիայի տեսքով ադրբեջանա-թուրքական տանդեմի ազդեցության աննախադեպ ամրապնդմանը, գերիշխող դիրք հաստատելուն, որի հետևանքով կարճ ժամանակահատվածում Ռուսաստանը պարզապես դուրս կմղվի Արցախից ու Հայաստանից և առհասարակ Հարավային Կովկասից, իսկ Իրանն իր սահմանին, ի դեմս Հայաստանի, կունենա ևս մեկ ՆԱՏՕ-ական երկիր:

Նման զարգացումների արդյունքում ո՞րն է մեր անելիքը՝ երկրակենտրոն ուժերով ապավինել մեր երկու զորեղ սյուներին՝ Սփյուռքին ու Հայ եկեղեցուն, ու այս եռամիասնությամբ դիմակայել ճակատագրի հերթական փորձությանը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի