Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:17 06-07-2021

51-ամյա Գվեն Սթեֆանին իր գաղտնի հարսանիքից լուսանկարներ է հրապարակել

No Doubt-ի մեներգչուհի Գվեն Սթեֆանին հուլիսի 3-ին գաղտնի ամուսնացել է 45-ամյա քանթրի երգիչ Բլեյք Շելթոնի հետ, իսկ ավելի ուշ Instagram- ում այդ արարողությունից լուսանկարներ է հրապարակել:

Տոնակատարությունը տեղի է ունեցել Շելթոնի ագարակում՝ Օկլահոմայում:

Հարսանիքը վարել է Կարսոն Դեյլին, Սթեֆանիի և Շելթոնի գործընկերը The Voice շոուից, որտեղ ծանոթացել են նորապսակները։ 51-ամյա Գվեն Սթեֆանին ամերիկյան դիզայներ Վերա Վոնգի հեղինակած երկու զգեստ է կրել՝ կարճ և երկար։ Երկարի վրա ասեղնագործված է եղել Սթեֆանիի երեք երեխաների և նորապսակների անունները, կարճի վրա՝ երկու աղավնի և երեք թռչնի ձագ։

Գվեն Սթեֆանին և Բլեյք Շելթոնը հանդիպում էին վեց տարի և հայտարարեցին իրենց նշանադրության մասին 2020 թվականի աշնանը: Գվենի համար այս ամուսնությունը երկրորդն էր, իսկ Բլեյքի համար`երրորդը:

Ֆոտոշարք