Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 17:23 06-07-2021

Բարսելոնայի պաշտպան Ֆիրպոն տեղափոխվել է Լիդս

Հեկտոր Խունիոր Ֆիրպոն Բարսելոնայից տեղափոխվել է Լիդս Յունայթեդ։ Տրանսֆերի մասին հայտարարել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Գործարքի արժեքը կազմել է 15 մլն եվրո։ Հայտնի է, որ պայմանագրում կա կետ, որը Բարսելոնային թույլ է տալիս Ֆիրպոյի հաջորդ վաճառքների եկամուտից 20 տոկոս ստանալ։