Թբիլիսիում չեղյալ է հայտարարվել ԼԳԲՏ համայնքի երթը

Արտաքին 3 տարի առաջ - 20:23 05-07-2021

Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո Թբիլիսիում չեղյալ է հայտարարվել ԼԳՏԲ համայնքի կազմակերպած Արժանապատվության երթը:

«Հաշվի առնելով այսօրվա իրադարձությունները՝ մենք չենք ակնկալում, որ ՆԳՆ-ն համարժեքորեն կկատարի իր պարտականությունը, քանի որ տեսնում ենք, որ նրանք չեն արձագանքում մեր աչքի առաջ տեղի ունեցող բռնությանը, և ատելության հսկայական ալիքին՝ ոգեշնչված և աջակցված կառավարության և պարեկային ծառայության կողմից», - ասված է Tbilisi Pride հասարակական կազմակերպության հայտարարության մեջ, որը տեղադրվել է Facebook-ում:

Միջոցառման կազմակերպիչները հավելել են, որ իրենք չեն կարող վտանգել մասնակիցների անվտանգությունը և դուրս գալ «բռնությամբ լի» փողոց :

Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ կշարունակեն պայքարել արժանապատվության համար՝ չնայած կառավարության, վրացական եկեղեցու և ավանդական արժեքների կողմնակիցների անբարյացակամ դիմադրությանը:

Ըստ «Sputnik Грузия»-ի՝ հուլիսի 5-ի առավոտյան ԼԳԲՏ համայնքի հակառակորդները մտել են Tbilisi Pride-ի գրասենյակ ու պատռել նրանց դրոշները: Ագրեսիվ խմբերը շարժվել են քաղաքի կենտրոն՝ փնտրելով ծիածանի խորհրդանիշներով մարդկանց: Հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել համասեռամոլների երթի մասնակիցներին ցրելու համար:

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
14:15  Կինը վարակվել է մոծակի խայթոցից. աչքից վիրահատությամբ հեռացվել են կենդանի որդեր