copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:58 16-08-2021

Քաբուլի օդանավակայանից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել

Բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվել են Քաբուլի օդանավակայանից: Միայն ռազմական ինքնաթիռներն են շարունակում թռիչքներ իրականացնել, լրատվամիջոցներին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

ԱՄՆ զինված ուժերը մտադիր են առաջիկա ժամերին վերահսկողության տակ վերցնել Քաբուլի օդանավակայանը, որպեսզի այնտեղ ստեղծեն թռիչքների կառավարման սեփական համակարգ՝ տարհանման թռիչքների թիվը մեծացնելու համար: