Ուղիղ եթեր
Արտաքին 17 ժամ առաջ - 21:40 19-07-2026

Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի

Ռուսաստանը համապատասխանաբար կարձագանքի, եթե Կորեայի Հանրապետությունում տեղակայվի ամերիկյան Typhon հրթիռային համակարգը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Եթե նման զարգացում տեղի ունենա, դա կդիտարկվի` որպես Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն սպառնացող սպառնալիք, ինչը կհանգեցնի համապատասխան արձագանքի»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին հարցին։ Ռուդենկոն հավելել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայում որևէ տեղեկություն չունի Սեուլի՝ իր տարածքում Typhon համակարգը տեղակայելու մտադրության մասին։

Ամերիկյան Typhon համակարգը նախատեսված է SM-6 բազմաֆունկցիոնալ հրթիռներ և «Tomahawk թևավոր հրթիռներ արձակելու համար։ Tomahawk հրթիռները, որոնցով կարող է հագեցած լինել համակարգը, ունեն մոտավորապես 2000 կիլոմետր հեռահարություն։