5 տարի առաջ - 22:31 04-07-2021

Ժնևի հայկական եկեղեցին ծխական խորհրդի նոր կազմ է ընտրել

Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական Մայր Եկեղեցում տեղի ունեցած եկեղեցու տարեկան ընդհանուր ժողովը հուլիսի 7-ին ընտրել է ծխական խորհրդի նոր կազմը: Տարեկան ընդհանուր ժողովն անցավ կառուցողական քննարկումների մթնոլորտում, համայնքի մաս կազմող և տարբեր ծագում ունեցող հայերով լեցուն սրահում: Շվեյցարիայի Առաջնորդական տեղապահ և Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալջանյանը և նորընտիր խորհրդի անդամները ընդգծեցին կորոնավիրուսային համաճարակի պատճառով եկեղեցու առաջ ծառացած խնդիրներին, ինչպես նաև վերջին ամիսներին Հայաստանի շուրջ ձևավորված բարդ իրավիճակին դիմակայելու համար համայնքի բոլոր անդամների միասնական ջանքերի համախմբման և համազգային միասնության անհրաժեշտությունը: Կանոնադրությանը համաձայն նորընտիր խորհրդի կազմից ընտրվեցին հետևյալ անձերը որպես`

- Ատենապետ` Օննիկ Գազանջյանը,

- Փոխատենապետ` Հայկ Հովհաննիսյանը,

- Գանձապահ` Առնո Սերաբյանը,

- Քարտուղար` Սիմա Փափազյանը:

Խորհրդի մյուս անդամներն են` Սարգիս Նարոյան, Հրաչ Յագան, Կորյուն Ալավերդյան, Հակոբ Գյուզելթաշճյան, Արաքսի Սահիլ-Միգիրդիչյան: Ժողովը փակվեց Տեղապահ Հայր Սուրբի պահպանիչ աղոթքով և օրհնության խոսքով:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան