Արտաքին 5 տարի առաջ - 10:11 01-07-2021

Ֆրանսիան հուլիսի 7-ից վճարովի է դարձնում ՊՇՌ թեստերն օտարերկրացիների համար

Կորոնավիրուսի թեստերը Ֆրանսիայում վճարովի են դառնալու հուլիսի 7-ից: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը Les Echos թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան:

«Մենք որոշել ենք հուլիսի 7-ից վճարովի դարձնել թեստերն օտարերկրյա զբոսաշրջիկների համար. 49 եվրո ՊՇՌ-ի և 29 եվրո հակագենի թեստի համար: Բնական է, որ նրանց պետք է սանիտարական անցագիր տրամադրվի»,- ասել է նա:

Նա նաև ավելացրել է, որ աշնանը կբարձրացվի թեստերի ծախսերի փոխհատուցման հարցը, որոնք մարդիկ անում են կանխարգելման համար:

«Հուսով եմ, որ պատվաստումների հետ կապված տարաձայնությունները չեն պառակտի ֆրանսիական հասարակությունը. պատվաստվածները չեն հանդուրժի նոր սահմանափակումներ պատվաստումներից հրաժարվողների պատճառով»,- ասել է նա:

Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 5.7 միլիոն դեպք, ավելի քան 111 հազար մարդ մահացել է: Առողջապահական մարմինների տվյալներով, մինչ օրս շուրջ 34 միլիոն ֆրանսիացի ստացել է առնվազն կորոնավիրուսի մեկ պատվաստանյութ: Հունիսի 15-ից Ֆրանսիան սկսել է պատվաստել 12 և ավելի տարեկան դեռահասներին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ