Մամուլ 5 տարի առաջ - 09:12 01-07-2021

Լևոնից մինչև Նիկոլ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Թալին քաղաք են այցելել «Քաղպայմանագրի» քարոզիչները՝ ՔՊ ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի եւ կառավարությունից մի բարձրաստիճան պաշտոնյայի ուղեկցությամբ։ Թալինից մեր աղբյուրը, ով մասնակցել է նախընտրական հանդիպմանը, մեզ պատմեց, որ իրենց զարմացրել է հատկապես հայտնի գործարարի ելույթը։

«Մոտ 40 համայնքապետերի եւ տեղական նշանակության դեմքերի առջեւ իր ելույթում Խ․ Սուքիասյանը փորձում էր համոզել մեզ, որ ճիշտը ՔՊ-ին ձայն տալն է։ Նա խոսում էր գոռգոռալով եւ լուտանքներ տեղալով ունկնդիրների գլխին։ Ասում էր՝ էդ ո՞ւմ կողքին եք ուզում կանգնել, չե՞ք ամաչում, գիտե՞ք ով են դրանք, ինչացու են։ Նկատի ուներ ընդդիմադիր դաշինքների առաջնորդներին։ Հետո սկսեց բացատրել, թե ով է ինքը, եւ ովքեր են նախկին ու ներկա իշխանավորները։ Ասաց՝ Ռոբն ու Սերժը տկլոր եկան Երեւան, ոչինչ չունեին, հիմա միլիոնատեր են դարձել, իսկ ես միշտ եմ հարուստ եղել՝ Հայաստանում առաջին մոտոցիկլետն ու հեծանիվը ես եմ արտադրել»։

Այս հատվածը ներկաներին ինչ-որ տեղ հասկանալի է եղել, բայց Սուքիասյանն այնքան է տարվել խոսքուզրույցով, որ անցում է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում պաշտպանում էր 2008 թ․ ընտրություններում։ Ասել է․

«Լեւոնն էլ մի բան չի՝ շատ է սպեկուլյացիաներ անում, բայց դե՝ քաղաքական գործիչ է՝ իրավունք ունի։ Դրանց միջից մենակ Վանոն է մեծություն»։ Հետո անցել է Նիկոլ Փաշինյանի «արժանիքները» թվարկելուն։ Ասել է․ «Նիկոլն ի՞նչ ունի՝ մի 4 ձեռք կաստում-շալվար»։

Այս ելույթին ներկաների արձագանքը եղել է լռությունը՝ ոչ ոք հարց չի տվել, ելույթ չի ունեցել։ Գյուղացու բնազդը հուշել է՝ հակառակվել պետք չէ, գլխներիս փորձանք չբերենք»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի