Մամուլ 5 տարի առաջ - 09:39 30-06-2021

Անիշխան Հայաստան․ երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով․ Ժողովուրդ

«Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, և երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գերատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, և այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է:

Ընդ որում, երկրում այս անիշխանության մթնոլորտը արդեն երկար ժամանակ է: 2020 թվականն առհասարակ բարդ ստացվեց Հայաստանի համար, իսկ սեպտեմբերի 26-ից հետո սկսված պատերազմը երկիրը դրեց իներցիայի մեջ, և այն սկսեց պարզապես չկառավարվել այս իշխանությունների կողմից: Այդ ամենին գումարվեցին նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քարոզարշավը, և իշխանություններն առհասարակ մոռացան երկիր կառավարելու մասին՝ զբաղվելով բացառապես քարոզարշավով:

Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ կառավարության անդամների մեծ մասը, նաև մարզպետները գտնվում էին արձակուրդում՝ մոռանալով երկրի խնդիրների մասին: Եվ չնայած այդ ամենն անցյալում է, և թվում էր, թե նորընտիրները պետք է լծվեն աշխատանքի, սակայն նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել, և երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով, նախկին ավանդույթներով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում