Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 16:25 08-11-2025

Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանի գրառումը․

2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն, ով անգամ Անկախության հռչակագրից է պատրաստ հրաժարվել՝ հանուն «անկախության»։

Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ, որ երկրի սիրտն ու շահը պետք է պահպանել, իսկ երբ տեսնում ես, որ չի ստացվում, պետք է ազնիվ ասել դրա մասին ու կողք քաշվել, այլ ոչ թե վարի տալ ամեն ինչին ու բոլորին։ Մեկը, ով ՀՀ զինծառայողների զոհվելու օրը հրավառություն է խփում ու համերգ կազմակերպում, ասում է՝ «եկեք գնանք, թաքուն զենքեր ցույց կտամ, որ չիմանաք՝ բան չենք անում»։ «Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում։

5 տարի հետո մենք ճիշտ հարցադրումների միջոցով հնարավորինս խելացի լուծումներ գտնելու կարիք ունենք, մենք հարց լուծողների կարիք ունենք, մենք կարիք ունենք այնպիսի դիվանագետների, որոնք գիտեն պատերազմ կանխել, գիտեն պետական շահ սպասարկել, գիտեն, թե ինչպես կարելի է զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին չեզոքացնել, որ հետո դրա կանխման համար չդրվեն մարդկային կյանքեր։ Մենք ունենք զինվորականների կարիք, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, որոնց համար ուժեղ բանակ ունենալը գերխնդիր է, որոնք գիտեն համադրել գաղափարն ու ռազմական ուժը, որոնք ունենք միտք և կամք՝ իրապես ուժեղ ու ժամանակակակից Զինված ուժեր ձևավորելու համար։ Մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք։

Դա ունենալու համար պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ, պետք է ունակ լինենք սխալներ տեսնել, շտկել դրանք ու առաջ գնալ այնպես, որ էլ երբեք հայոց պետականության պատմության մեջ չլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի պես մեկ այլ օր․․․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով