Մամուլ 5 տարի առաջ - 08:08 30-06-2021

Արտգործնախարարությունում հերթական սկանդալն է հասունանում․ Հրապարակ

«Արտգործնախարարությունում հերթական սկանդալն է հասունանում․ մոտ 10 դիվանագետների, որոնք պետք է մինչև հուլիսի 1-ը մեկնեին նշանակման վայրեր, ասվել է՝ մեկնումը հետաձգվում է։ Նրանց տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատներում և դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի է նշանակել նախկին նախարար Արա Այվազյանը։

Նրանք պատրաստ են եղել մեկնելու՝ տոմսեր են ձեռք բերել, այստեղ բնակարանները հանձնել են վարձակալության, բնակարաններ են վարձակալել նշանակման երկրներում, երեխաներին են դպրոցներից հանել, ընտանիքների անդամների հետ՝ մոտ 40 մարդու կառավարությունից ասվել է՝ ստոպ։

Խնդիրը, իհարկե, նրանք չեն, այլ նրանց նշանակող Արա Այվազյանի հանդեպ իշխանությունների բացասական վերաբերմունքը, որն այնքան անհաղթահարելի է, որ անգամ բյուջեից ծախսված գումարները չեն ափսոսում։ ԱԳՆ-ում ապշած են այս ոչ պետական մոտեցումից և հույս ունեն, որ հրամանը կչեղարկեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում