Ներքին 5 տարի առաջ - 15:18 29-06-2021

Արմեն Չարչյանը դասական քաղբանտարկյալ է. իրավապաշտպան

Արմեն Չարչյանն այն վտանգավոր հանցագործը չէ, որը կարող է թաքնվել արդարադատությունից կամ ազդել վկաների վրա, և այս պայմաններում նրա նկատմամբ կալանք ընտրելը դասական քաղաքական հետապնդում է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ նախ պետք է հասկանալ, թե ով է քաղբանտարկյալը:

«Կան քաղբանտարկյալների տարբեր ձևակերպումներ՝ միայն քաղաքական հայացքների համար ձերբակալավածներն համարվում են խղճի բանտարկյալներ, իսկ քաղբանտարկյալներն այն անձինք են, որոնք հետապնդվում են քաղաքական գործունեության համար»,-պարզաբանեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանի կարծիքով, եթե մենք խնդիրն այս տեսակետից ենք դիտարկում, ապա Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական հետապնդվողներ, որոնք վերջին տարիներին շատ կարճ ժամանակով հայտնվեցին անազատության մեջ և դարձան քաղբանտարկյալներ և մինչ այժմ նրանց նկատմամբ հետապնդումը չի ավարտվել:

Նա փաստեց, որ քաղբանտարկայլներ են նաև այն մարդիկ, որոնց նկատմամբ կիրառվող պատիժը համաչափ չէ:

Անդրադառանալով բժիշկ Արմեն Չարչյանի օրինակին՝ Ավետիք Իշխանյանը նշեց, որ նա պարզապես դասական քաղբանտարկյալ է, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը բավականին վիճահարույց է:

«Ձայնագրության մեջ է կոչ է արվում մասնակցել ընտրություններին, այնտեղ կարծես կա նաև սպառնալիք, ինչը կարելի տարբեր կերպ մեկնաբանել, բայց ոչ քրեական հոդվածով»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի դրանից՝ նա նաև նշեց, որ եթե նույնիսկ այստեղ հանցակազմ կա, ապա սա վտանգավոր հանացագործության այն տեսակը չէ, որի նկատմամբ որպես խափանման միջոց կարելի է կալանք կիրառել:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել