Արտաքին 5 տարի առաջ - 12:24 29-06-2021

Բեյրութում ծեծել են ռուսական «Սպուտնիկ» գործակալության թղթակցին

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության թղթակից Աբեդ ալ-Բայը ծեծի է ենթարկվել Լիբանանում պաղեստինյան «Ֆաթահ» շարժման կողմնակիցների և նրանց հակառակորդների ցույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Լրագրողը Պաղեստինի դեսպանատան մոտ նկարահանել է Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի կողմնակիցների և նրանց հակառակորդների ցույցերը, որոնք ցույցի էին դուրս եկել ակտիվիստ Նիզար Բանաթի մահվան պատճառով: Վերջինս զոհվել էր Բեյրութում պաղեստինյան անվտանգության ծառայությունների կողմից կալանավորվելուց հետո:

Հաղորդվում է, որ լրագրողին հաջողվել է մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ նկարահանել, որից հետո մի խումբ մարդիկ գոռոցներով հարձակվել են նրա վրա: Ալ-Բայը մարմնով ծածկել է տեսախցիկը, իրեն հասցված հարվածների արդյունքում աչքի և ձեռքի վնասվածքներ է ստացել:

«Հարձակվողները փորձել են խլել տեսախցիկը, ես այն փակել եմ մարմնովս, և նրանք հարվածել են գլխիս և մարմնիս: Հիմա ինձ լավ եմ զգում»,- ասել է լրագրողը:

Նա նշել է, որ նախապես խոսել է «Ֆաթահ» շարժման ներկայացուցչի հետ նկարահանման հնարավորության մասին, և առարկություններ չի ստացել:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում