Արտաքին 5 տարի առաջ - 13:17 31-08-2021

Սլովակիան դադարեցրել է պատվաստումները ռուսական «Սպուտնիկ Վ» դեղամիջոցով

Երեքշաբթի՝ օգոստոսի 31-ին, Սլովակիան ավարտել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Վ» ռուսական դեղամիջոցով պատվաստումները: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

«Այսօր վերջին օրն է, երբ հանրապետության այն բնակիչները, որոնք ցանկանում էին պատվաստվել «Սպուտնիկ Վ»-ով, կարող են ստանալ ռուսական պատվաստանյութի երկրորդ դեղաչափը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսական պատվաստանյութը Սլովակիայում սկսել է կիրառվել հունիսի սկզբին: Դրանով պատվաստվել ցանկացողների գրանցումն ավարտվել է հունիսի 30-ին: Ռուսական դեղամիջոցով պատվաստվելու ցանկություն է հայտնել երկրի մոտ 15 հազար բնակիչ, այդ թվում՝ վարչապետ Իգոր Մատովիչը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում