Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 00:01 29-06-2021

Նորվեգական ընկերությունը կառուցել է աշխարհում ամենամեծ զբոսանավը

Աշխարհի ամենամեծ զբոսանավն այժմ կարելի է համարել 221.8 մետր երկարությամբ «Somnio» նավը, որը կառուցել է նորվեգական «Vard» նավաշինական ընկերությունը: Այս մասին գրում է Daily Mail- ը։

Somnio նավը դժվար է սովորական զբոսանավ անվանել: Այդ պատճառով նրա համար հատուկ կատեգորիա են հորինել՝ «զբոսանավային լայներ»: Նավում կա 39 շքեղ բնակարան: Յուրաքանչյուր բնակարանի արժեքը սկսվում է 8.1 միլիոն ֆունտ ստերլինգից։ Զբոսանավի արժեքն ինքնին 430 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Զբոսանավի վրա բնակարան գնելն այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ եթե ունեք անհրաժեշտ գումարը. պահանջվում է երաշխավորագիր կամ հրավեր:

Բնակարաններն ունեն իրենց խոհանոցները, մարզադահլիճները, գրադարանները, ճաշասենյակները և հանդերձարանները: Բացի այդ, զբոսանավն ունի գինու մառան՝ 10 հազար շիշ գինիով, ռեստորաններ ու բարեր, լողափնյա ակումբ: Նավի տիրոջ անունը գաղտնի է պահվում:

Հետաքրքիր է, որ տեսանելի ապագայում զբոսանավը պետք է շուրջերկրյա ուղևորություն կատարի. այն ծով դուրս կգա, երբ բոլոր բնակարանները վաճառված կլինեն: