Ավելին 5 տարի առաջ - 23:23 28-06-2021

Ռադարը Մարսի վրա ջրի պաշարներ է հայտնաբերել

Հարավային Կալիֆոռնիայում ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները հայտնաբերել են, որ Մարսի հարավային բևեռում կարող են լինել տասնյակ ստորերկրյա լճեր: Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում:

Աստղագետներն ուսումնասիրել են ռադարի ազդանշանները, որոնք արտացոլվել են բևեռից: Այս տվյալները ձեռք է բերել Եվրոպական տիեզերական գործակալությունը 2018 թվականին։ Հետազոտողները եզրակացրել են, որ տվյալները վկայում են տասնյակ ստորգետնյա լճերի առկայության մասին: Միևնույն ժամանակ, հավանական է, որ այդ ջրամբարներից շատերը սառչել են:

«Մենք կարծում ենք, որ կամ հեղուկ ջուրը Մարսի հարավային բևեռի տակ տարածված սովորական երևույթ է, կամ այդ ազդանշանները ինչ-որ այլ բան են ցույց տալիս», - մեջբերվում են աշխատանքի համահեղինակ Ջեֆրի Պլաուտի խոսքերը:

Գիտնականները պարզաբանում են, որ լճերի տարածքը և գտնվելու վայրը որոշելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ