Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:22 28-06-2021

Թուրքիան նորից փոխում է Պորտասարի անունը

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Էրսոյը նշել է անվանափոխության պատճառը։ Ըստ նրա՝ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։

«Ուստի անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ «12 բարձունքի» հետ կապված լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,-ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաև մի շարք կարևոր հնագիտական կենտրոններ:

Հիշեցնենք, որ Պորտասարի ավերակներն ընդգրկվել են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։ 1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Այս հնավայրի պատմությունը սկիզբ է առնում Ք. Ա. 10-րդ հազարամյակից։

Այստեղ է գտնվում աշխարհում ամենահինը համարվող տաճարը, որի կանգուն սյուներին էկզոտիկ բույսեր ու կենդանիների պատկերներ են քանդակված։ Տարածքում նաև անտիկ շրջանի մարդկանց ֆիգուրներ են հայտնաբերվել։