Ներքին 5 տարի առաջ - 21:52 26-06-2021

Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ալեքսանդր Շալլենբերգ

Ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»՝ այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը: Շալլենբերգն անդրադարձել է Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին․ «Մեր նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել»։ Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը հավելել է, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը․ «Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ