Արտաքին 5 տարի առաջ - 19:03 25-06-2021

Մեր քաղաքականության կարևորագույն հաջողությունը. Ղարիբաշվիլին՝ Երևանի և Բաքվի միջև միջնորդության մասին

«Մեր քաղաքականության կարևորագույն հաջողությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագիրն է իմ միջնորդությամբ և Միացյալ Նահանգների աջակցությամբ: Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է մեր առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»,- խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով իր հաշվետվությունը և երկրի զարգացման տասնամյա ծրագիրը:

Նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով, Լեռնային Ղարաբաղի պատերազմը ամբողջ տարածաշրջանը կանգնեցրել է զգալի դժվարությունների առաջ: Նա նշել է, որ կառավարությունը շարունակում է հավասարակշռված և միևնույն ժամանակ փոխշահավետ համագործակցության քաղաքականությունը, հաղորդում է «Ինտերպրեսնյուս»-ը:

«Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարներին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին: Հայտարարում եմ այս գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին՝ հասնելու համար ընդհանուր խաղաղության և կայունության»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ