Ներքին 5 տարի առաջ - 14:28 23-06-2021

Խաղաղապահներն ապահովում են Մարտունու բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

Սակրավորները նախապես են ստուգել տեղի դաշտերում պայթյունավտանգ առարկաների և չպայթած ռազմամթերքի առկայությունը։

Ռուս խաղաղապահները ԼՂՀ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկի բերքահավաքի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Մարտունու շրջանի Մարտունի բնակավայրի` այսինքն սահմանազատման գծի մոտ, ապահովում ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը», – հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

Մարտունու շրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղերի թվում գերակշռում են խաղողագործությունը, անասնապահությունն ու հողագործությունը։ Այս ճյուղերն աշխատանքով են ապահովում տեղի բնակչությանը։

«Շնորհակալ ենք խաղաղապահներին Մարտունու շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զագորյանը։



Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում