Ներքին 4 տարի առաջ - 10:45 27-01-2022

Արցախում ռուս խաղաղապահներն օգնում են Մարտունու բնակիչների համար ջրատար կառուցել

Մեկնարկել է Արցախի Մարտունու շրջանի հարակից գյուղերի և Ճարտար գյուղի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնական համակարգի կառուցումը։ Աշխատանքներն իրականացվում են ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քանի որ տվյալ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` խնդրելով ապահովել աշխատանքների անվտանգությունը։ Այս փուլում բանվորները ջրի ստացման համար հորատանցքեր են փորում։ Բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Գապեևը։

Մասնագետ Արարատ Գևորգյանն իր հերթին նշել է, որ նոր խողովակ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բնակավայրերում ջրի պակաս կա։ Նա երախտագիտություն է հայտնել խաղաղապահներին աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։

Բոլոր աշխատանքները` ջրատար համակարգերի և ջրամատակարարման արտաքին ցանցերի մոնտաժումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ։

2022 թվականի սկզբին ռուս խաղաղապահները ԼՂ-ում ապահովել են ավելի քան 30 միջոցառումների անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում