Ավելին 5 տարի առաջ - 21:37 22-06-2021

Ռեյչել Զեգլերը Disney-ի նոր էկրանավորումում կմարմնավորի Սպիտակաձյունիկին

Դերասանուհի Ռեյչել Զեգլերը, որը առավել հայտնի է West Side Story մյուզիքլում գլխավոր դերակատարմամբ, ստացել է Սպիտակաձյունիկի դերը Disney-ի դասական մուլտֆիլմի նոր էկրանավորումում։ Այս մասին հայտնում է Deadline- ը:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Մարկ Ուեբը, ով նկարահանել է «Օժտվածը», «Ամառվա 500 օր» և «Ինչու են կանայք սպանում» ֆիլմերը: Որպես պրոդյուսեր է նշանակվել Մարկ Պլատը (La La Land և այլք):

«Ռեյչելի անսովոր վոկալը նրա տաղանդի միայն մի մասն է: Նրա ուժը, խելքն ու լավատեսությունը կդառնան Դիսնեյի այս դասական հեքիաթի վերաիմաստավորված ուրախության բաղկացուցիչ մասը», - ասում է Ուեբը:

«Սպիտակաձյունիկի» արտադրությունը կարող է սկսվել 2022 թվականին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ