Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:07 22-06-2021

Իսրայելում հրամայել են պատրաստվել Իրանի հետ պատերազմին. Breaking Defense

Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվա Կոհավին հրամայել է արագացնել Իրանի հետ պատերազմի նախապատրաստումը: Այս մասին հաղորդում է Breaking Defense պարբերականը՝ հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին:

Այս հրամանի պատճառը Իրանում նոր նախագահ Իբրահիմ Ռայիսիի ընտրությունն է, որը գտնվում է հակաիսրայելական կոշտ դիրքերում, ինչպես նաև Թեհրանի հետ միջուկային գործարքը վերականգնելու ԱՄՆ պատրաստակամությունը: Փորձագետ Ուզի Ռաբին նշել է, որ մոտակա ժամանակներս Ռայիսին կձևավորի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր կազմ: Իսրայելի հեղինակավոր ռազմական փորձագետ Ռոն Բեն Իշայը համոզված է, որ Թեհրանը չի գնա փոխզիջումների, կսկսի շարունակել զարգացնել հրթիռային ծրագիրը:

Կոհավին հանդիպում է ունեցել ամերիկացի գեներալ Մարկ Միլիի հետ, որը ղեկավարում է ԱՄՆ ԶՈՒ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեն, և նրա հետ քննարկել է Իրանի միջուկային հետազոտությունները և Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հետ կապված իրավիճակը: Կոհավին ծրագրում է մի շարք հանդիպումներ ունենալ նաև ԱՄՆ ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: