Ներքին 5 տարի առաջ - 16:42 21-06-2021

ՀՀ ԱԺ պատգամավորը ԵԽԽՎ-ում բարձրացրել է գերիների հարցը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին: Տաթևիկ Հայրապետյանը նախ ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահի տիկնոջ խոսակցությունը:

«Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շատ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող: Հարցին ի պատասխան՝ Ալիևն ուրախությամբ նշում է, այո, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է յութուբով: Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին: Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են»,-նշել է պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել:

«Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության: Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունն ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին: Ադրբեջանցի գործընկերներ, եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»,-նշել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին