Ոչ թե այո վարչապետին, այլ ոչ ընդդիմությանը. եվրոպական մամուլ
copy image url

Ոչ թե այո վարչապետին, այլ ոչ ընդդիմությանը. եվրոպական մամուլ

Ներքին 3 տարի առաջ - 16:40 21-06-2021

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լայնորեն լուսաբանվում են նաև եվրոպական մամուլում:

Շվեյցարական SRF-ը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին նյութը սկսել է հետևյալ վերնագրով՝ ոչ թե այո վարչապետին, այլ ոչ ընդդիմությանը:Կայքն անդրադառնում է Փաշինյան-Քոչարյան թշնամությանը և ներկայացնում է Փաշինյանի քարոզարշավի թեզերը, որոնցից մեկն էլ երկրում իրավունքի դիկտատուրա հաստատելն է:

Ըստ հոդվածագրի՝վերժխնդրության քաղաքականությունը կարող է ավելի խորացնել երկրում առկա բևեռացումը: Կայքն անդրադառնում է նաև Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ընտրություններն անցկացվել են խախտումներով:

Հոդվածագրի դիտարկմամբ՝ դա շատ հեգնական է հնչում՝ հաշվի առնելով այն փաստը, որ արդար և ազատ ընտրություններում կոպտագույն խախտումները նրա իշխանության օրոք հազվադեպ հանդիպուղ երևույթներ չէին:

Ըստ կայքի՝ միջազգային դիտորդները, համենայն դեպս, այս ընտրություններում էական խախտումներ չեն արձանագրել:

Spiegel գերմանական հայտնի լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ հաղթանակ է տոնում Պուտինի վստահելի անձի նկատմամբ:

Կայքն անդրադառնում է նաև ընտրությունների արդյուքների նկատմամբ ընդդիմության արտահայտած դիրքորոշմանն առա այն, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ և այդ բոլոր խախտումները պետք է պարզաբանվեն:

Spiegel-ն անդրադառնում է նաև Հայաստանի հետպատերազմյան ճգնաժամին, ինչպես նաև պատմում է Նիկոլ Փաշինյանի անսովոր առաջարկի մասին՝ որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ:

Zeit-ը գրում է, որ Կրեմլի տեսանկյունից նախընտրելի է աշխատել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ հենց նա է նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի իրականացման երաշխավորը:

Այդ համաձայանագրով նախատեսվում է, մոտ 2000 ռուս խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում:

Badische Zeitung գերմանական թերթը գրում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք:

Նախկինում ընտրություններին երբեք այսքան շատ թվով կուսակցություններ չեն մասնակցել: Նրանց մեծ մասը չի ստացել բավական քանակությամբ քվե խորհրդարան մտնելու համար: Ըստ ընտրական հանձնաժողովի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի կուսակցությունը խորհրդարանի երրորդ ուժն է լինելու: Թերթը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները գնահատել են որպես արդար և ազատ ընտրություններ:

Ամենից շատ դիտված

20:38 Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին
18:41 Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը
20:57 Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ
13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
17:30 Գանգոսկրի կոտրվածք, ուղեղի սալջարդ. երեխայիս վրաերթի ենթարկողը միայն վարորդական իրավունքից է զրկվել
22:23 Մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք. Սամվել Բալասանյանի որդու պատասխանը
21:03 Շատերի մուրազը փորն է մնալու. Վարդան Ղուկասյանը` ՔՊ-ական ավագանուն
23:37 Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում
18:58 Շիրակի մարզի 7 գյուղական դպրոցներ չունեն շրջանավարտ
20:12 «Ինեկոբանկ»-ի քարտիցս տարել են 1,8 մլն դրամ, հետո իմ անունով ձևակերպել 6 մլն դրամի վարկ