Արտաքին 5 տարի առաջ - 10:25 18-06-2021

Լիսաբոնը փակ է լինելու մուտքի և ելքի համար

Հանգստյան օրերին Լիսաբոնի արվարձաններից մուտքն ու ելքն արգելափակվելու են: Պորտուգալիայի մայրաքաղաքի շրջանում առկա է կորոնավիրուսային վարակի բռնկում: Արգելքն ուժի մեջ է մտնելու ուրբաթ՝ հունիսի 18-ի ցերեկը: Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 17-ին, հայտնել է Associated Press-ը:

«Մենք հասկանում ենք, որ արգելքը հեշտն չէ, և դա այն չէ, ինչ մարդիկ են ուզում, բայց կարծում ենք, որ անհրաժեշտ է պաշտպանել երկրի մնացած մասը»,- ճեպազրույցում ասել է Պորտուգալիայի կառավարության մամուլի խոսնակը:

Արգելքը չի տարածվում Լիսաբոնի օդանավակայանից թռիչքների և գործուղումների վրա: Այնուամենայնիվ, քաղաքի մուտքերի մոտ լինելու են ոստիկանության վերահսկման կետեր, որոնք ստուգելու են ճանապարհորդներին, մասնավորապես կորոնավիրուսի ախտանիշները և վարակի բացակայությունը հաստատող վկայագրերը:

Հինգշաբթի Լիսաբոնում գրանցվել է կորոնավիրուսի 254 դեպք, մինչդեռ երկրի մնացած հատվածներում՝ ընդամենը 90:

Լիսաբոնի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 1-ից մայրաքաղաքում բացվելու են պատվաստումների կենտրոններ, որոնք աշխատելու են ամեն օր՝ առավոտից երեկո: Այդպիսով Լիսաբոնի իշխանությունները ցանկանում են արագացնել քաղաքում բնակչության պատվաստումների տեմպերը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին