Ավելին 5 տարի առաջ - 15:16 16-06-2021

Airbnb-ը բռնաբարության դեպքից հետո զբոսաշրջիկին 7 մլն դոլար է վճարել

Airbnb-ը՝ մասնավոր բնակարանների կարճաժամկետ վարձակալության տեղակայման և որոնման առցանց հարթակը, բռնաբարության դեպքից հետո 7 մլն դոլար է վճարել ավստրալացի զբոսաշրջիկին, հաղորդում է BBC-ն:

Ավստրալացի ճանապարհորդի նկատմամբ բռնություն է գործադրել 24-ամյա Ջունիոր Լին, որին հաջողվել է պատրաստել Նյու Յորքում գտնվող բնակարանի բանալիների պատճենը և 2015 թվականի Սուրբ Ծննդյան գիշերը թաքնվել լոգարանում: Երբ Airbnb-ում իմացել են միջադեպի մասին, ընկերությունը կարգադրել է տուժած ճանապարհորդին փոխհատուցում վճարել և նույնիսկ տուժածի մորը օգնեց Նյու Յորք հասնել:

Սակայն այդ դեպքից հետո Airbnb-ն չի փոխել կանոններն ու նորմերը՝ կապված բնակարանների բանալիների քանակի և այն բանի հետ, թե ում կարելի է դրանք փոխանցել։ «Այն համայնքներում, որոնց հետ մենք աշխատում ենք, սեռական բռնության դեպքում զոհերն ազատ են կիսվելու իրենց փորձով: Սա ներառում է Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպը », - հայտարարաել է ընկերության պաշտոնական խոսնակ Բեն Բրեյթը: Ավելի վաղ Մոսկվայի մետրոյի զուգարանում տղամարդը բռնաբարել էր ոստիկանության աշխատակցուհուն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ