Մամուլ 5 տարի առաջ - 11:54 16-06-2021

ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել․ Ժողովուրդ

«Հունիսի 20-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր հին ու բարի ժամանակների նման ցուցակագրել են քաղաքացիների, որոնց իբրև թե պետք է ընտրակաշառք բաժանվի կոնկրետ քաղաքական ուժի ձայն տալու համար։ Իշխանական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս առումով իսկապես խնդիր կա, ու քանի որ հատկապես որոշ մարզերում ուժային կառույցների աշխատանքի նկատմամբ չկա 100-տոկոսանոց վստահություն, ուստի շատ հնարավոր է, որ լինեն ընտրակաշառքի դեպքեր, որի մասին ուժայինները չհայտնեն կամ հավուր պատշաճի չարձագանքեն դրանց։

Այն հարցին, թե ինչպես են պայքարելու նման երևույթների դեմ՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել։

Բոլոր նրանք, ովքեր կաշառքի առաջարկը կամ փոխանցելու պահը կտեսանկարահանեն ու կտրամադրեն իրենց, 1000 դոլար պարգևավճար կստանան, ապացույցներն էլ կփոխանցեն իրավապահներին։ Իհարկե չենք բացառում, որ ՔՊ-ի այս քայլը կարող է ունենալ զուտ քարոզչական բնույթ, որով փորձում են պայքարել ընտրակաշառքի դեմ, սակայն, այնուամենայնիվ, մեկ բան հստակ է, որ տարիներով իր ձայնը վաճառած քաղաքացին երկիրը հասցրեց այս վիճակին, ու եթե դարձյալ շարունակվում են ընտրակաշառք բաժանելու, ցուցակագրելու արատավոր դեպքերը, ապա մենք շատ հեռու ենք նորմալ երկիր ունենալու մեր երազանքից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում