Ներքին 5 տարի առաջ - 19:09 15-06-2021

Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը․ ԱԻՆ

Հունիսի 15-ին՝ ժամը 12։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել ինքնահրկիզման փորձ, որը կանխվել է տեղի ուժերով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Դեպքի վայրում գտնվող հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը և Կենտրոն ՈԲ աշխատակիցը, փորձելով օգնություն ցուցաբերել ինքնահրկիզվողին, ստացել են տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել ԲԿ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ