copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:33 14-06-2021

ՀՀ-ում պետք է նոր ռազմական դպրոց կառուցել, կրթությունն ու գիտությունը դարձնել ազգային. փորձագետ

Բանակի հրամանատարական կազմը յուրաքանչյուր երկրում ներկայացնում է տվյալ երկրի ռազմաքաղաքական համակարգը։ Այս համակարգում մարդիկ են, որոնք ուսումնական տարբեր հաստատություններում, ի թիվս այլ կարևորությունների, սովորել են աշխարհաքաղաքականություն, ռազմաքաղաքականություն և այլն։ Ճիշտ մոտեցումը զորահրամանատարական կազմի կարողությունները լրջորեն գնահատելն ու պարտադիր խորհրդակցելն է այս կամ այն կարևոր որոշում կայացնելիս, խնդրի լուծման տարբերակ ընտրելիս։

Օրագիր.news-ը ՀՀ ռազմական վերնախավում տիրող իրավիճակի մասին զրուցել է հասարակական գործիչ Վազգեն Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով թեմային՝ Վ. Պետրոսյանը նախ խոսեց 90-ակաների զինվորական վերնախավի մասին. «Մեր զինվորակաների հիմնական մասը եղել են դաշտային հրամանատարներ։ Այդ տարիներին մենք շատ քիչ հրամանատարներ ունեինք, որոնք անցել էին ռազմական դպրոց, միգուցե այդ բոլորը երկու ձեռքի մատների չափ էլ չհաշվեն։ Բայց այն ժամանակ կար խնդիր, կար միասնություն, կար համատեղ պայքար։ Իսկ նրանց հաջորդած հրամանատարների մի մասը այդ զգացողությունը չունի, քանի որ երկրում արժեքային համակարգն են խախտել, երկրում քանդել են ազգասիրության, հայրենասիրության, հայրենատիրության գաղափարները, ու դրանց փոխարեն կառուցել են նյութական մի երկիր, որտեղ ամեն ինչ գնում և վաճառում են, մինչև անգամ հայրենի հողն, ու զինվորի արյունը»:

Վազգեն Պետրոսյանի խոսքով, այժմ ամեն ինչ գլխի վայր է շուռ եկել և անհաջողության պտուղներն արտահայտվում են ամենուրեք, այդ թվում՝ մամուլում. «Դրանք առկա են մեդիա դաշտում՝ հենց պաշտոնական տեղեկատվությամբ։ Չէին կարող զորահրամանատարական կազմը կամ ԱԱԾ-ն համաձայն լինել ՀՀ վարչապետի Չինաստան կատարած այցը, Թայվան այցով հաջորդելուն, քանի որ դա, մեղմ ասած, ի նպաստ չէր հայ-չինական հարաբերություննրի։ Խորհրդակցելու պարագայում՝ 5 տասնյակ երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ տեղի ունեցած «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին Հայաստանը չէր ներկայանա շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների տասներորդական պաշտոնյաների մակարդակով։ Զորահրամանատարական կազմը չէր կարող թույլ տալ Իրանի հետ հարաբերություններն առավելագույնս վատացնելու գործողություն՝ Իսրայելում ՀՀ դեսպանության բացում, հատկապես որ մեր քաղաքական իշխանությունը հիանալիորեն տեղյակ էր, որ ընդամենը օրեր անց պատերազմ է սաձազերծվելու մեր դեմ։ Սակայն խորհրդակցող չկա»։

Ըստ փորձագետի, զորահրամանտարները նորմալ երկրներում, մտահոգվելով երկրի ապագայով, հավաքվում են ու հանդիպում երկրի քաղաքական ղեկավարության հետ և զգուշացնում-նախանշում են սպառնացող, հավանական վտանգների մասին. «Մեզ մոտ այդպես չէ։ Մեզ մոտ հետևյալն է՝ երկրի թիվ մեկ պատսխանատուն և երկիրը կործանած թիվ մեկ մեղավորը չի ենթարկվում զորահրամանատարական կազմի հորդորներին ու նրա փոխարեն ԳՇ պետն է աշխատանքից ազատվում, իսկ զորահրամանատարական կազմը ոչինչ չի անում։ Մինչդեռ նորմալ երկրում այդ գեներալները վաղուց արդեն իրենք իրենց հարցերը լուծած կլինեին՝ մեկ փամփուշտով կամ երկիրը գիտակցաբար կապիտուլյացիայի տարածներին ճաղերի հետև նետելով»։

Այդուհանդերձ, փորձագետը դրական զարգացումների հեռանկար տեսնում է. «Այս քաղաքական 9-բալանոց երկրաշարժի արհավիրքները մաքրելուց հետո, ՀՀ-ում պետք է կառուցել նոր ռազմական դպրոց, և ընդհանրապես կրթությունն ու գիտությունը դարձնել ազգային ու նույն ժամանակ առաջադեմ, որպեսզի մեր ժողովուրդն այլևս երբեք այսպիսի օրեր չտեսնի»։

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները