Ներքին 5 տարի առաջ - 14:31 12-06-2021

Ակտիվ քննարկումների մեջ ենք ՌԴ մեր գործընկերների հետ. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ բնակիչների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև անվտանգային խնդիրներին:

«Գեղարքունիքի մարզում և ընդհանրապես Սոթք, Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումն ասել ենք, և առաջին արձանագրումը. խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային մեր գործընկերների ներգրավմամբ։ Այս օրերին մենք շատ ակտիվ համագործակցության և քննարկումների մեջ ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ: Նրանք լայնորեն ներգրավված են, և մենք, ըստ էության, քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ-ն սերտորեն աշխատում է միջազգային մեր այլ գործընկերների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հարցը լուծելու նպատակով:

«Բայց ո՞նց պետք է, ընդհանուր առմամբ, բացի միջազգային մեր հարաբերություններից, մեր անվտանգության խնդիրները լուծվեն: Մեր բանակի հզորացմամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է անցում կատարվի պրոֆեսիոնալ բանակի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի