Արտաքին 5 տարի առաջ - 16:50 09-06-2021

Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի. Լավրով

Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք էորոշվի, ընդ որում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, սակայն հիմա դրա վրա շեշտադրում անել պետք չէ, այլ ռեգիոն խաղաղ կյանքի վերականգնումն է կարևոր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ։ «Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված։

Դա դեռ պետք է վերջնականապես ամրագրել ԵԱՀԿ ՄԽ համանախագների մասնակցությամբ, ովքեր տվյալ փուլում պետք է ոչ թե առաջ քաշեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն, որպեսզի ամրապնդվի վստահությունը, լուծվեն հումանիտար խնդիրները և նաև, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները շարունակեն միասին ապրել անվտանգ ու տնտեսապես բարեկեցիկ։ Ու հենց այդ ժամանակ, երկու եռամյակ հետո, եթե նման կյանքը վերականգնենք, կարգավիճակի հարցը լուծելը կլինի ավելի հեշտ»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»