Ներքին 5 տարի առաջ - 16:17 09-06-2021

Պոպուլիզմը լիովին խժռել է Նիկոլ Փաշինյանի մտավոր կարողությունների տիրույթը. քաղաքագետ

Պոպուլիզմը, որը լիովին խժռել է Նիկոլ Փաշինյանի մտավոր կարողությունների տիրույթը, պատճառ է դարձել, որ նրա հոգեկերտվածքի առանձին դրսևումները բառային սուր ձևակերպումներով հանդես գան, ինչպիսին օրինակ վենդետան է, որը նշանակում է արյան վրեժ:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով, վարչապետի թույլ տված յուրաքանչյուր ձևակերպում պետք է տեղավորվի ՀՀ քաղաքացիական և քրեական իրավունքի շրջանակում:

«Վարչապետի պաշտոնակատարը թե՛ իր պաշտոնի իրողության զորու, թե՛ պաշտոնի սիմվոլիզմի զորու, թե՛ զուտ տղամարդկային արժանապատվության դիրքերից ելնելով՝ իր բառամթերքում պետք է զգույշ, պարկեշտ և հաշվենկատ լինի»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:

Նա անընդունելի համարեց ՀՀ գործող վարչապետի ձևակերպումները վենդետաների մասին:

«Ինչ-որ շրջանակներին պատիժներ տալով սոցիալական արդարության հասնելու խոստումները, որ նա տալիս է գյուղական համայնքի խեղճ բնակչության առջև, պետության ղեկավարի մասով անընդունելի երևույթներ են »,-փաստեց քաղաքագետը:

Բայց, նրա խոսքով, պետք է առաջին հերթին հասկանալ, թե պետության ինչ ղեկավարի կերպարի հավակնություններ ունի Նիկոլ Փաշինյանը:

«Առնվազն երեք տարի գործող վարչապետը չի խորշում նմանատիպ սպառնալիքներով հանդես գալ տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաև անձերի հասցեին»,-ասաց Ալեն Ղևոնդյանը՝ պարզաբանելով, որ այս վարքագիծն իրականում ոչ թե ուժի, այլ թուլության և չկայացվածության նշան է, որի մասին կհավաստեն նաև հոգեբանները:

«Այստեղ խնդիրն այն է, որ մենք խոսում ենք պետության ղեկավարի մասին, որը եթե ինչ-որ մի հրաշքով վերընտրվի, նպատակ ունի Հայաստանում բռնապետություն հաստատել»,-պարզաբանեց քաղաքագետը:

Անդրադառնալով քաղաքական կոմպրոմատների արդիական թեմային՝ քաղաքագետը փաստեց, որ Հայաստանում մինչ այս տեղի ունեցած ընտրություններում կոմպրոմատային փուլեր՝ թե՛ հրապարակային և թե՛ ոչ հրապարակային, միշտ եղել են:

«Այստեղ շատ կարևոր է, թե ինչ որակի ու տեսակի քաղաքական շրջանակներ են մասնակցում ընտրապայքարին, և ինչ արժեքային ուղղվածություն ունեն այդ ուժերը»,-պարզաբանեց մասնագետը:

Նրա խոսքով, եթե մենք վերլուծենք մեր քաղաքական դաշտը և ընտրապայքարի հիմնական խաղացողներին, ապա կարձանագրենք, որ կոմպրոմատների՝ ստվերային գործարքների, պայմանավորվածությունների, «բանակի թալանի» մասին տևական ժամանակահատված խոսում է վարչապետի պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այնպես է ստացվում, որ այս ընթացքում քրեական գոնե մի գործ չի հարուցվել»,-նկատեց Ալեն Ղևոնդյանը:

Այս ընտրապայքարի ընթացքում արված տեղեկատվության տեսքով կոմպրոմատի մասին, որը համապատասխանում է իրականությանը և տարբերվում է այն հայտարարություններից, որն անում է գործող վարչապետը, խոսեց Սերժ Սարգսյանը:

«Սերժ Սարգսյանը նշել է, որ կա ինչ-որ տեղեկատվություն, որոնք, մեղմ ասած, լավ և պետականակենտրոն դիրքերից չէ, որ բնորոշելու են գործող վարչապետին»,-մանրամասնեց Ալեն Ղևոնդյանը:

Ըստ նրա՝ կոմպրոմատները քաղաքական վարքի դրսևորման ինչ-որ մի ձև են, երբ քաղաքական ուժերը տեսնում են, որ ինչ-որ մեկը մանիպուլացնելով հասարակության էմոցիոնալ վիճակը , խաղալով ատելության իրականության վրա, բացառիկ սուտ տեղեկատվություն է տարածում, նրանք սկսում է արդեն այդպիսի գործիքներով աշխատել:

Ալեն Ղևոնդյանը, գնահատելով ստեղծված իրավիճակը, կանխատեսեց, որ կոմպորմատային պատերազմի հայտը գնալով սրվելու է:

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին