ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ադրբեջանին օգնության տրամադրման դադարեցման հարցը. EADaily
copy image url

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ադրբեջանին օգնության տրամադրման դադարեցման հարցը. EADaily

Արտաքին 3 տարի առաջ - 13:48 09-06-2021

ԱՄՆ-ն կշարունակի քննարկել Ադրբեջանին հետագա օգնության, ներառյալ ռազմական, տրամադրման նպատակահարմարության հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակվող լարվածության ֆոնին: Այս մասին հունիսի 8-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Վաշինգտոնի կողմից Բաքվին աջակցության հարցը շոշափվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ լսումներին:

Կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից՝ որպես բացառություն շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական: ԱՄՆ գործադիր իշխանությունը մայիսին հրապարակավ հայտարարել է այս որոշման մշակման մասին:

Ամենից շատ դիտված