Արտաքին 5 տարի առաջ - 22:39 08-06-2021

Մակրոնն անդրադարձել է ապտակի միջադեպին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է ապտակի միջադեպին: Նրա խոսքերը մեջբերում է Dauphine տարածաշրջանային թերթը:

Երկրի ղեկավարը հորդորել է թույլ չտալ, որ ագրեսիվ մտածողություն ունեցող անձինք ստանձնեն բանավիճողի դեր՝ շեշտելով, որ «նրանք դրան արժանի չեն»:

Նա նշել է, որ «ամեն ինչ կարգին է», ինչպես նաև խնդրել է չչափքզանցնել այս միջադեպի նշանակությունը, որը, նրա կարծիքով, եզակի դեպք է:

«Սա չպետք է ստվերի մյուս կարևոր թեմաները, որոնք վերաբերում են շատերի կյանքին», - ասել է Մակրոնը:

Դեպքից հետո քաղաքական գործիչը նաև շեշտել է, որ ինքը վախ չունի և կշարունակի հանդիպել ֆրանսիացիների հետ:

Երեքշաբթի՝ հունիսի 8-ին, հայտնի Մակրոնն իր նախագահական քարոզարշավի շրջանակներում Դրոմի դեպարտամենտ կատարած ուղևորության ժամանակ անհայտ տղամարդուց ապտակ է ստացել:

Համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը մոտենում ցանկապատին, որի հետևում կանգնած են քաղաքացիները, և այս պահին մի մարդ ապտակ է հասցնում քաղաքական գործչին: Անվտանգության աշխատակիցներն արագ միջամտել են կատարվածին: Նրանք բռնել են տղամարդու ձեռքերը և հեռացրել Մակրոնից:

BFMTV- ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատը հաստատել է միջադեպը, բայց շեշտել է, որ դա ոչ թե ապտակ է եղել, այլ ընդամենը այն հասցնելու փորձ:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը