Ներքին 5 տարի առաջ - 10:36 08-06-2021

ԱՄՆ դեսպանը Սյունիքում ՀՀ վարչապետի ու նախագահի հետ չի հանդիպել

Այս տարի ապրիլին Սյունիքի մարզում գտնվելու ընթացքում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին չի հանդիպել կամ խոսել ՀՀ վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` հերքելով դեսպանի մարզային այցից հետո արդեն մի քանի շաբաթ մամուլում շրջանառող տեղեկությունները, որոնց համաձայն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Սյունիքում գաղտնի հանդիպումներ են ունեցել ԱՄՆ դեսպանի հետ․

«Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»։

Հիշեցնենք,որ ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցով մեկնել էր Սյունիք։ Ըստ մամուլի` մարզում ոչ ոք տեղեկացված չի եղել այս այցի մասին, ինչի արդյունքում տարատեսակ մեկնաբանություններ են առաջ քաշվել։ Դրանցից մեկի համաձայն` Փաշինյանն իբր գնացել էր սահմանին վրա գիշերային ինչ-որ հանդիպման նպատակով։

Հետաքրքիր զուգադիպությամբ մինչ այդ արդեն մի քանի օր Սյունիքում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ Փաշինյանից մեկ օր առաջ Սյունիք էր մեկնել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Հրապարակ» օրաթերթը հունիսի 5-ին գրեց, որ Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում, և նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Ըստ թերթի` դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել, եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով