Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:38 07-06-2021

Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար. Փաշինյանը՝ Սարգսյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարաքարում նախընտրական քարոզարշավի շրջանակում պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ արած հայտարարությանը։

Սարգսյանն ասել էր` եթե ինքը լիներ գերագույն գլխավոր հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ինքն իրեն ուղղակի կգնդակահարեր։

«Իսկ որ վերջին 10 տարվա Հայաստանի զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ Մոնտե Կառլոների կազինոներում զինվորի գողացած միլիոնները կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ ոչ»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ պատերազմի մեջ գտնվող պետության բանակը նախկինում եղել է բարեգործությունների առարկա։ Փաշինյանն ասում է, որ իրենց մեղադրում են, թե ինչու են զինվորի սննդի վրա փող ծախսել։

«Իսկ որ մարդիկ գալիս-մտնում էին զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկելով այդ կոնֆետների հետևից վազում էին` տո հենց դրանից ինքդ քեզ պետք է գնդակահարեիր»,–նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այսօր իրենց առաջին խնդիրն է ՀՀ–ում քաղաքացիական պատերազմը կանխելը։