Ներքին 5 տարի առաջ - 09:09 07-06-2021

Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը` ժամը 24:00-ն։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.

«Արդար Հայաստան» կուսակցություն «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն «Ազատություն» կուսակցություն «Պատիվ ունեմ» դաշինք «Միասնական Հայրենիք» կուսակցություն «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն «Հայոց Հայրենիք» կուսակցություն «Ազատ Հայրենիք» դաշինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Հայաստանի դեմոկրատական կուսակցություն «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք «Ազգային օրակարգ» կուսակցություն «Վերելք» կուսակցություն «Ազատական» կուսակցություն «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն «Հայաստան» դաշինք «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ