Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 23:15 06-06-2021

Կենսաբանը նշել է այն պտուղների կորիզները, որոնց օգտագործումը կարող է մահացու լինել

Որոշ մրգերի կորիզներ կապտաթթու են պարունակում, որը կարող է ծանր թունավորումներ առաջացնել, հայտարարել է բժիշկ Մուհամեդ Իհաբ Ֆուադը Եգիպտոսի Ազգային հետազոտական կենտրոնից, հաղորդում է Al Arabia-ն։ Խոսքը ծիրանի, սալորի, դեղձի, խնձորի և դառը նուշի կորիզների մասին է:

Կապտաթթվի ամենամեծ քանակությունը (հայտնի է նաև որպես ջրածնի ցիանիդ) առկա է դառը նուշի մեջ: Իսկ 100 գ ծիրանի կորիզը կարող է հանգեցնել մարդու մահվան: Կապտաթթվի առկայության մասին է վկայում կորիզների դառը համը, որը վկայում է թույնի խտության մասին։ Ամենից շատ կապտաթթու կա խոնավությամբ լցված հյութալի կորիզների մեջ:

Թունավորումից կարելի է խուսափել կորիզների ջերմային մշակման դեպքում։ Կապտաթթվի մահացու չափաբաժինը կազմում է 0,24-0,97 մգ / լիտր արյուն: