Արտաքին 5 տարի առաջ - 15:12 05-06-2021

Ռուսաստանը կա, եղել է  ու կլինի՝ հաշտվեք դրա հետ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, «կա, եղել է ու կլինի»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով, «մենք չենք հասցրել» Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այն վիճակին, որում դրանք գտնվում են. Ռուսաստանը առաջինը չի ձեռնարկել թշնամական քայլեր և վնաս չի հասցրել միջպետական փոխգործակցությանը: Այս կապակցությամբ Պուտինը հիշեցրել է, որ ամերիկյան կողմը առաջինն է պատժամիջոցներ սահմանել և շարունակում է դա անել «առիթի դեպքում և առանց»:

«Միայն այն պատճառով, որ մենք գոյություն ունենք: Բայց դրա հետ պետք է հաշտվել: Ռուսաստանը կա, եղել է ու կլինի: Ինչպես կա և կլինի ԱՄՆ-ը, որը կարևոր դեր է կատարում աշխարհում: Շատ կցանկանայի, որ նա կատարեր կայունացնող դեր»,- ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների