Արտաքին 1 տարի առաջ - 22:38 26-12-2024

Ռուսաստանը ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կշարունակի հասնել հատուկ գործողության նպատակին 2025 թվականին, գրում է Коммерсантъ»-ը։ Փոխանցում է News.am-ը։

Ճեպազրույցի ժամանակ ՌԴ նախագահին խնդրել են մեկնաբանել 2025 թվականին Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը։ «Ժողովուրդն ասում է. «Երանի ամեն ինչ քո ասածով լիներ»: Մենք ձգտում ենք ավարտին հասցնել հակամարտությունը»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը չի մեկնաբանել հակամարտությունը սառեցնելու վերաբերյալ ՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հայտարարությունները։ «Ես չգիտեմ, թե հիմա ինչ են ասում Միացյալ Նահանգների ընտրված նախագահի թիմում, գիտեմ, որ գործող նախագահ Բայդենն ինձ ասել է դրա մասին դեռ 2021 թվականին, դա ամենևին էլ գաղտնիք չէ։ Նա ինձ հենց դա առաջարկեց՝ 10-15 տարով հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ նա դեռ պատրաստ չէ»,-պատմել է Պուտինը։

ՌԴ նախագահը Բայդենին պատասխանել է նաև, որ ԱՄՆ-ն կարող է ապագայում պատրաստել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նրա կարծիքով, պատմական հեռանկարում 10-15 տարին մի ակնթարթ է։ «Ի՞նչ տարբերություն մեզ համար՝ այսօր, վաղը, թե 10 տարի հետո: Այդ առումով ես ծանոթ չեմ ընտրված նախագահի ապագա թիմի այս հայտարարություններին, բայց եթե դա այդպես է, էլ ո՞րն է տարբերությունը ներկայիս վարչակազմի և ձեր նշած առաջարկների միջև։ Ոչ մի տարբերություն»,- հավելել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա