Ներքին 5 տարի առաջ - 13:00 05-06-2021

Դանակահարություն Երևանում. ոստիկանություն

Հունիսի 4-ին, ժամը 23.55-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկում բուժօգնություն են ցուցաբերել 40-ամյա տղամարդու, որի մարմնին կտրած-ծակած վնասվածքի հետքեր կային: Տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շենքի բակում վիճաբանություն է եղել, որի ընթացքում նույն շենքի 20-ամյա բնակիչը դանակահարել է 40-ամյա տղամարդուն:

Հունիսի 5-ին, ժամը 03.00-ին, 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել են փորձաքննություններ: Դանակը հայտնաբերվել և վերցվել է: Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով