Արտաքին 5 տարի առաջ - 09:20 05-06-2021

Ռուսաստանն արգելք է դրել հնդկացորենի արտահանման վրա

Ռուսաստանից հնդկացորենի և հնդկացորենի հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքն ուժի մեջ է մտնում հունիսի 5-ից:

Ռուսական կառավարության որոշման համաձայն՝ սահմանափակումները գործելու են ընթացիկ տարվա հունիսի 5-ից մինչև օգոստոսի 31-ը:

Նախարարների կաբինետի որոշմամբ, արգելքը չի տարածվի միջազգային մարդասիրական օգնության տրամադրման նպատակով ապրանքի արտահանման, ինչպես նաև արտասահմանում ռուսական ռազմաբազաների և Բայկոնուրում ու Շպիցբերգենում գտնվող ռուսական կազմակերպությունների մատակարարման վրա:

Ավելի վաղ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը սահմանափակել էր հնդկացորենի և հնդկացորենի հացահատիկի արտահանումը՝ երկրի ներքին շուկայում գների կտրուկ տատանումները կանխելու համար:

Դրանից առաջ Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել էր մի շարք գերատեսչությունների անհապաղ առաջարկություններ ներկայացնել Տնտեսական զարգացման և առևտրի նախարարություն 2021 թ. հնդկացորենի արտահանման ծավալների կրճատման վերաբերյալ:

Ապրիլի 28-ին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ հացահատիկի արտադրության ներկայիս ծավալը թույլ է տալիս բավարարել վերամշակող ձեռնարկությունների պահանջարկը և Ռուսաստանի քաղաքացիների կարիքները

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին