Երևան +10°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:30 20-04-2023

Մեծ յոթնյակը դիտարկում է դեպի ՌԴ արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը. Bloomberg

Ուկրաինայի որոշ կարևոր դաշնակիցներ, այդ թվում ԱՄՆ-ն, դիտարկում են դեպի Ռուսաստան արտահանումների գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը, ինչը կարող է զգալի ուժեղացնել տնտեսական ճնշումը այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը։

Գործակալությունը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Մեծ յոթնյակի անդամ երկրների պաշտոնյաների քննարկում են այս գաղափարը մայիսին Ճապոնիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովից առաջ, որի նպատակը կլինի Եվրամիության անդամ երկրներին ճնշումների մեջ ընդգրկելը։ Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ առաջարկը դեռևս քննարկման փուլում և կարող է փոփոխվել։

Արտահանման հնարավոր արգելքը կարող է ներառել մի շարք բացառություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն դեղամիջոցներին, գյուղատնտեսական ապրանքներին և սննդամթերքին։ Մեծ յոթնյակի ներկայացուցիչներն ակնկալում են, որ Եվրամիության անդամները կմիանան սահմանափակող միջոցներին։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ արտահանումները թույլատրված են, քանի դեռ առանձին սահմանափակումներ չեն սահմանվել։

Միևնույն ժամանակ այս արգելքի կիրառման տեսանկյունից լուրջ խոչընդոտներ կան, քանի որ դրանք պետք է ընդունվեն բոլոր անդամների կողմից, և մեծ հավանականությամբ այն տարաձայնություններ կառաջացնի ԵՄ անդամ երկրների միջև՝ հաշվի առնելով այն ընկերությունների հավանական արձագանքը, որոնք դեռևս ապրանքներ են արտահանում Ռուսաստան, ինչպես նաև Մոսկվայի կողմից վրեժխնդիր լինելու ռիսկը:

Եթե ​​արտահանման վրա գրեթե տոտալ էմբարգո սահմանվի, այդ երկրներից Ռուսաստանի հետ մնացած առևտրային հոսքերի մեծ մասը կվերանա: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել նման քայլի հեռանկարը։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Մեծ յոթնյակի երկրները մտահոգված են, որ Ռուսաստան կատարվող արտահանումերը մեծ օգուտ են տալիս պատերազմական ժամանակաշրջանի տնտեսության, հատկապես, երբ Մոսկվան միջոցներ է գտնում երրորդ երկրների օգտնությամբ ներմուծումներ իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս պատաժամիջոցներին մշտապես պատասխանել պատասխանել է սեփական արտահանման արգելքներ սահմանելով և պարբերաբար կրճատելով էներգակիրների մատակարարումները Եվրոպա:

Այս համատեքստում ԵՄ-ն խոցելի կլինի հատկապես պղնձի մատակարումների տեսանկյունից։ Իսկ Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելքը կարող է Մոսկվային էլ ավելի մոտեցնել Չինաստանին, քանի որ նա փնտրում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների այլընտրանքներ:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի