Խոսք 5 տարի առաջ - 14:54 04-06-2021

Մենք ոչ մի թարմ դիակի հետ չենք առնչվել․ պարզաբանվում է Աբովյանի դիահերձարանի միջադեպը

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերում նկուղի հատակին պահելու դեպքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանն ասել է, որ կենտրոնը սեպտեմբերի 27-ից իրականացրել է զինվորների դիակների ու մասունքների դատաբժշկական փորձաքննություններ։

Նա նշել է, որ մինչ օրս իրենց կողմից իրականացվել է 35․000-ից ավելի դիակի և մասունքի քննություն․ «Մեր մասնագիտական բարձր որակավորման և բարձր պատասխանատվության արդյունքում իրականացրել ենք բարդագույն փորձաքննություններ․․․ Դրանք ամբողջովին մասնատված, աուտոլիտիկ նեխային կազմափոխման ենթարկված դիակներ էին, որոնց փորձաքննությունը պահանջում էր թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական ուժերի գերագույն լարում»։

Ա․ Գևորգյանը, անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի միջադեպին, ասաց, որ նախորդ օրերին առողջապահության նախարարի և Հանրապետական դատաբժշկական կենտրոնի տնօրենության կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ, և ներկայումս հարուցված է քրեական գործ։

«Գործը գտնվում է նախաքննության փուլում, և նախաքննության ընթացքում տվյալ գործին առնչվող որևէ հայտարարություն, որևէ ենթադրություն անելու իրավունք չունենք»,- ասաց նա։

Դատաբժշկական փորձագետը պարզաբանեց, որ պատերազմական իրավիճակը նախատեսում է ոչ ստանդարտ գործելաոճ ցանկացած բնագավառի համար․ «Սա ֆորսմաժորային վիճակ էր, և նույնիսկ ամենազարգացած երկրներում հնարավոր չէ իրականացնել նորմայից 100-1000 անգամ ավելի դատաբժշկական փորձաքննություն»։

Ա․ Գևորգյանն ասաց, որ այդ իրավիճակում իրենք ձեռնարկել են սառնարանային համակարգերի առկայության խնդրի լուծում։

«Իմ անձնական նախաձեռնությամբ Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում, այո՛, ես հպարտությամբ եմ ասում, վերցրել ենք, միգուցե դա նախատեսված է եղել մրգի պահպանության համար, բայց եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ»,- նշեց նա՝ հավելելով, որ նման ծավալի գործառույթ որևէ դիահերձարանի սառնարան չէր կարող իրականացնել։

Պարզաբանելով տեսանյությում առկա դիակների վրա ճանճերի և որդերի առկայությունը՝ նա ասաց, որ, ի ցավս բոլորի, իրենք գործ չեն ունեցել նոր դիակների հետ․ «Մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիակների հետ, հուղարկավորված և արտաշիրիմված դիակների հետ։ Մենք ունեցել ենք թարմ դիակներ միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը։ Դրանից հետո, քանի որ մեր դիակներն արդեն ոչ մեր ենթակայության տակ գտնվող հողերում էին, և դժվար էր դրանք ետ բերել, պատկերացնում եք՝ արև, կենդանիներ, դրանց ազդեցությամբ որդեր, թրթուրներ և այլն․․․ մենք ոչ մի թարմ դիակի հետ ընդհանրապես չենք առնչվել»։

Ա․ Գևորգյանը նշեց, որ պատերազմի մյուս օրերին իրենց մոտ հայտնված բոլոր դիակները բերել են ծայրահեղ ծանր աստիճանի աուտոլիտիկ նեխային, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի և ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերով և թրթուրներով պատված։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ