Ներքին 5 տարի առաջ - 14:08 03-06-2021

Մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին, դա բացառված է. Սերժ Սարգսյան

Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ սա այս մեկի վերահսկողության տակ ենք տալիս․ բացառված է»:

Հարցին՝ ինքը դե՞մ է դրան, Սարգսյանն արձագանքել է՝ 100 տոկոս։ «Որ պետք է տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը։ Մենք պարտակա՞ն ենք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Դիտարկմանը՝ գուցե պայմանավորվածություն կա ՌԴ-ի, Թուրքիայի հետ, Սարգսյանն արձագանքել է․ «Ես այդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, և եթե մենք սրանց ճանապարհենք, ես ձեզ վստահեցնում եմ՝ որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Միջանցքի վտանգն ի՞նչ է՝ հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու․ մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ սա այս մեկի վերահսկողության տակ ենք տալիս․ բացառված է»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ